ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ակտիվիստներին ծեծի ենթարկողների ինքնությունը բացահայտվել է

Ակտիվիստներին ծեծի ենթարկողների ինքնությունը բացահայտվել է
17.09.2013 | 13:19

Հայտնի է դարձել օգոստոսի 24-ի, լույս 25-ի գիշերը` ժամը 1:30-ին, «Արարատ» հյուրանոցի մոտ քաղաքացիական ակտիվիստներ Միհրան Մարգարյանին ու Բաբկեն Տեր-Գրիգորյանին ծեծի ենթարկողների ինքնությունը: Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին, ոստիկանության Կենտրոն վարչական շրջանի բաժանմունքում քաղաքացի Միհրան Մարգարյանից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 1.30-ի սահմաններում Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում 7 անհայտ անձինք անհիմն վիճաբանել են իր և ընկերոջ՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի քաղաքացի Բաբկեն Տեր-Գրիգորյանի հետ, հարվածներ հասցրել իրենց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքի առիթով ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում, դեպքից 16 օր անց միայն քրեական օրենսգրքի 118 հոդվածով հարուցվել էր քրեական գործ: Ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի եւ քննչական բաժնի ծառայողները սեպտեմբերի 14-ին պարզել են, որ Միհրան Մարգարյանին և Բաբկեն Տեր-Գրիգորյանին ծեծի ենթարկել ու վնասվածքներ են պատճառել Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Ս. Բաբայանը և 39-ամյա Ս. Փուրտոյանը, որոնք ներկայացվել են բաժին ու տվել խոստովանական ցուցմունքներ: Նախաքննությունը շարունակվում է:

Դիտվել է՝ 1372

Մեկնաբանություններ